Հայաստանն ու Ադրբեջանը իրենք են հաղորդում իրենց շփումների դինամիկան: Նման հայտարարություն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է Aravot.am-ը։
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կկնքեն և արդյո՞ք դրանում նշված կլինի Արցախի կարգավիճակը, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է․
«Այդ հարցը տրամաբանական կլինի ուղղել բանակցային կողմերին, այսինքն Բաքվին ու Երևանին: Հենց նրանք ենք դինամիկա հաղորդում շփումներին և սահմանում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը: Ռուսաստանը, որը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ կապված է ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններով, բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ գործընթացին՝ այն ձևով ու ծավալներով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները»,- ասել է Լավրովը: