Հաջորդ տարվանից ընտանեկան նպաստները կավելանան

2023թ-ի հունվարի 1-ից ընտանեկան, սոցիալական նպաստներն ու եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը Հայաստանում գործող 18 000 դրամից կդառնա 20 000 դրամ, հաղորդում է Sputnik Արմենիան։

Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Նույն որոշման համաձայն` անապահովության միավորը չի վերանայվի ու կպահպանվի 2022 թվականի համար սահմանված չափով՝ 28.00 միավոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print