Կրեմլում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տալու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է հակամարտող երկու կողմերի՝ Հայաստանի ևԱդրբեջանի համաձայնությունը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ադրբեջանի մասին է»,–ասել է նա։