Օրերս առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Դեկտեմբերի 27-ին, ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Յոլյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, ինչպես նաև Գորիսի թիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները բացել են տան դուռը և նշված հասցեի սենյակներից մեկում՝ թիթեղյա տարայի մեջ, ձախ կողաշրջված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ՝ 66-ամյա Սուրիկ Հ-ն է։