Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային  դատարան Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ

Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արդարադատության միջազգային  դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունը:

Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝ պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ենթադրյալ «ցույցերի»  կազմակերպումը և դրանց աջակցությունը, որի հետևանքով արգելափակվել է Լաչինի միջանցքով անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով: Բացի այդ, Հայաստանը խնդրել է դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել ազատ տեղաշարժը երկու ուղղություններով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print