Տրանսպորտային միջոցի գրանցման կամ հաշվառումից հանելու նոր կարգ է գործում․ Ճանապարհային ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են տրանսպորտային միջոցի գրանցման կամ հաշվառումից հանելու նոր կարգի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային ոստիկանության ֆեսբուքյան պաշտոնական էջում տարածված հաղորդագրությունից, որում մասնավորապես նշվում է․

«ՀՀ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2096-Ն որոշման համաձայն` տրանսպորտային միջոցը գրանցելու կամ տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը, ներկայացուցիչը) միաժամանակ տրանսպորտային միջոցը գրանցումից և հաշվառումից հանելու դեպքում հաշվառման ստորաբաժանում է ներկայացնում ֆիզիկական անձանց կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոմեքենան այլ ֆիզիկական անձանց օտարելու դեպքում, եթե ավտոմեքենան օտարվում է այն ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում` սեփականության իրավունքի դադարումը գրանցելու համար վճարված պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print