Սյունիքում և Երևանում մնացած արցախցի փոքրիկները չեն ցանկացել նշել Նոր տարին

Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Երևանում մնացած երեխաները չեն ցանկացել նշել Նոր տարին, հաղորդում է Sputnik Արմենիան։

Հայաստանում գտնվող 18 երեխաներից բաղկացած առաջին խմբի ուսուցչուհի Անահիտ Գուբազյանն ասաց, որ երեխաներն խնդրել են տոն չկազմակերպել, Ձմեռ պապի չհրավիրել ու նվերներ չտալ։

«Լավագույն նվերը կլինի տուն վերադառնալը, մինչ այդ երեխաների տրամադրությունը տոնական չէ»,- նշեց Գուբազյանը։

Նա նշեց, որ երեխաների հետ մնացած երեք ծնողները փորձում են նրանց ուրախացնել՝ երեխաներին թանգարաններ ու համերգասրահներ տանելով։ Նույնը որոշել է անել Գորիսի հյուրանոցներից մեկում մնացած 16 հոգանոց խմբի ուսուցչուհի Լիլիթ Ավանեսյանը։ Երեխաների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Խնձորեսկ, որտեղ երեխաները ցանկանում են տեսնել ճոճվող կամուրջը։

«Ամանորն անցկացրել են հյուրանոցում` համեստ ընթրիքի շուրջ, Ձմեռ պապ, տոնական նվերներ, ճոխություններ չեն եղել, քանի որ տոնական տրամադրություն չկա, երեխաների համար դժվար է ծնողներից հեռու գտնվելը»,–ասաց Ավանեսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print