Ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված` Սյունիքի մարզում ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված` հունվարի 05-ից մինչև փետրվարի 1-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի՝ Մ.Օհանջանյան, Փարամազի, Զ.Անդրանիկի և Մրգանուշ փողոցներում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: