Դպրոցներում ջերմաչափում կիրականացվի

Տոնական օրերին սուր շնչառական վարակների եւ գրիպի դեպքերի աճ չի գրանցվել, վերջին մեկ ամսվա ընթացքում ինտենսիվությունը պահպանվում է նույն մակարդակի վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 5-ին, կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հաղորդում է NEWS.am-ը:

Նախարարի խոսքով, արդեն ԿԳՄՍ գործընկերների հետ նախապատրաստվում են դպրոցների վերաբացմանը. «Դպրոցների մուտքերի մոտ բուժքույրերը կիրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում։ Մենք կհետևենք նաեւ դպրոցներում աշակերտների հաճախումներին։ Եթե նկատենք բարձրացում, մեր հետագա գործողություններն, ըստ այդմ, կիրականացնենք»,- ասաց Ավանեսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print