Կառավարությունը ցեմենտի ներմուծման արգելքը երկարացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 5-ի նիստում որոշեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր (6 ամսով) սահմանափակում կիրառել, նաեւ սահմանեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը, տեղեկացնում է NEWS.am-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2022 թվականի հունիսի 9-ին կառավարությունը 6 ամիս ժամկետով սահմանափակումներ էր կիրառել ցեմենտի և կլինկերի ներմուծման վրա:

Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ 2022-ի 10 ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 803.5 հազ. տոննա ցեմենտ, ինչը 14.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print