ԳԹԿ-ից հայտնում են միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքից։

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

  • 15.01.2023 թ. — «Քիմիա», «Ռուսաց լեզու»
  • 22.01.2023 թ. — «Օտար լեզուներ»
  • 29.01.2023 թ. — «Հայոց լեզու և հայ գրականություն»
  • 04.02.2023 թ. — «Մաթեմատիկա»
  • 05.02.2023 թ. — «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
  • 12.02.2023 թ. — «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում և մարզերում:

Նշենք, որ, ըստ գործող կարգի, այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print