ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել է Ներքին գործերի նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշվում է հրամանագրում:
Ավելի ուշ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով կատարվել են հետևյալ կադրային նշանակումները՝
- Դավիթ Համբարյան՝ Ներքին գործերի փոխնախարար
- Արփինե Սարգսյան՝ Ներքին գործերի փոխնախարար
- Կամո Ցուցուլյան՝ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
- Արամ Հովհաննիսյան՝ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Հիշեցնենք՝ Դավիթ Համբարյանը զբաղեցնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ Արփինե Սարգսյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։




