Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հունվարի 9-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրանը կովկասյան տարածաշրջանում սահմանների փոփոխություն չի ընդունի, տեղեկացնում է IRNA-ն։
«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքան մտերիմ են տարածաշրջանի երկրները, այնքան լավ՝ տարածաշրջանի համար։ Եվ մենք չպետք է թույլ տանք, որ ոչ տարածաշրջանային երկրները միջամտեն այս հարցում»,–ընդգծել է Ղալիբաֆը՝ հավելելով, որ Իրանը կովկասյան տարածաշրջանում չի ընդունում սահմանների աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն։