Ադրբեջանը դեռ չի արձագանքել Խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան, այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
«Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշել է Հունանյանը։