Սյունիքում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Հանրապետությունում այսօրվանից մեկնարկել է 2023 թ․ ձմեռային զորակոչը։ Սյունիքի մարզկենտրոն Կապանում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ զորակոչի առաջին հավաքի մասնակիցներին ՀՀ զինված ուժերում ծառայելու ճանապարհելու արարողությունը: Տեղեկությունը Syunik.tv-ին է փոխանցել Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«Նորակոչիկներն օրհնանք ու բարի ծառայության մաղթանքներ ստացան Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որից հետո նրանց ճանապարհեցին կենտրոնական հանրապետական հավաքակայան։ Ձմեռային զորակոչը մարզում շարունակվում է»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print