«Իրավունք» թերթը գրում է․ «Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, ի պատասխան հարցին, թե շրջապատման արդյունքում ինչ իրավիճակ է, նկատում է.
—Առաջին անհրաժեշտության ապրանքները՝ շաքարավազ, ձեթ, նպարեղեն, մանկական կեր, տակդիրներն արդեն սպառման եզրին են: Այս պահին միայն հացի, կաթնամթերքի, մսամթերքի խնդիրներ չկան, մնացած առումով իրավիճակը գնալով ծանրանում է: Բայց չենք ընկճվում, դիմանալու ենք ինչ- քան հարկ եղավ, այլ ճանապարհ չկա:
Գյուղերում բլոկադան ավելի մեղմ է դրսեւորված, գյուղի ժողովուրդը սովոր է սուղ պայմաններում ապրուստի միջոց հայթայթելուն: Գիտեք, արդեն ուտելու մասին էլ չենք մտածում, կարեւորը հիվանդների ու երեխաների խնդիրներն են առաջնային մեզ համար: Պինդ ենք, դիմանալու ենք, երբ նժարին ենք դնում հայրենիք կորցնելու կամ սովամահ լինելու վտանգը, միանշանակ ընտրում ենք հայրենիքը, սա է մեզ ուժ տալիս»։