Պեսկովն արձագանքել է Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայելու հայտարարությանը

Արցախում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնության արդյունքում։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։

«Աշխատանքային տարբեր մակարդակներում մշտական շփումներ կան: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Սակայն պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել, միայն եթե համաձայնվեն հակամարտության կողմերը՝ Երեւանը եւ Բաքուն»,- ասել է Պեսկովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print