Հայաստանը՝ 2023-ի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը․ Forbes

Forbes-ը Հայաստանը ճանաչել է 2023 թվականի լավագույն տուրիստական ուղղություններից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Հայաստանը գեղեցիկ երկիր է, հարուստ պատմությամբ և մշակույթով։ Այստեղ կան զարմանալի բնապատկերներ. լեռներ, Սևանա լիճը, բազմաթիվ հնագույն ճարտարապետական հուշարձաններ` ինչպիսիք են Գառնու տաճարը և Հաղպատի վանքը։ Դրանցից մի քանիսն ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում»,- գրում է հոդվածի հեղինակ Քերոլայն Լուպինին։

Վերջինս նշում է, որ արշավների սիրահարները կարող են օգտվել Հայաստանի երկայնքով ձգվող  861–կիլոմետրանոց անդրկովկասյան արահետից:

Հոդվածում հեղինակն անդրադարձել է նաև հայկական համեղ խոհանոցին՝ ընդգծելով, որ օգտագործվում են մի շարք թարմ խոտաբույսեր և համեմունքներ:

«Եթե գուրման եք, ապա անպայման համտեսեք հայկական յուրահատուկ ուտեստները` խաշը, տոլման, մանթին, և, իհարկե, տնական վարունգի թթուն»,- գրում է հեղինակը։

Ամսագիրը ներկայացնում է նաև Երևանում հայտնի մի քանի հյուրանոցների հասցեներն ու այնտեղ ապրելու արժեքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print