Սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողներից երեքի մարմինները գտնելու և դուրս բերելու ուղղությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Հնարավոր ամեն ինչ արվում է, ընդհուպ մինչև ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միջոցով զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու համար»,- ասաց Սարգսյանը: