ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակին․ մամուլի քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանում «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում այսօր ստեղծված իրավիճակին, որը կարող է թույլ չտալ ընթացիկ տարում լիարժեք անցկացնել ՀԱՊԿ-ի պլանավորած խաղաղապահ զորավարժությունները», – ասել է Զայնետդինովը՝ հավելելով, որ այս տարի Հայաստանում զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը նախապես հաստատվել էր նաև Երևանում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print