Նոր սերնդի նույնականացման քարտերն ավելի շատ տեղեկատվություն կպարունակեն, քան այսօրվա անձնագիրն է․ ՀՀ փոխվարչապետ

Մենք ենթադրում ենք ունենալ համակարգ, որը թույլ կտա թողարկել իդենտիֆիկացիայի քարտեր, որոնք կպարունակեն ավելի շատ տեղեկատվություն, քան այսօրվա անձնագիրն է՝ տրադիցիոն: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ փոխվրչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով թվային տեխնոլոգիաներին ու նոր սերնդի նույնականացման քարտերին:

«Նպատակ կա ունենալ կրիչ, որը պարունակի ամբողջ այն տեղեկատվությունը, որ քաղաքացուն անհրաժեշտ է լինելու տարբեր իրավիճակներում ու գործարքներում»,-ասաց փոխվարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասնեց, որ նոր համակարգը պետք է թույլ տա բացառել նույնականացման քարտը ձեռքի տակ ունենալու անհրաժեշտությունը:

«Ներհայաստանյան կյանքում նույնականացման քարտ քաղաքացուց չպետք է ուզեն: Նրա բջջային հեռախոսի վրա պետք է լինի հավելված, որի ինֆորմացիան բոլոր անհրաժեշտ տեղերում արտացոլվի»,-ասաց նա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print