Այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում ՀՀ-ում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում․ Զախարովա

Հայ-ռուսական հարաբերություններն ունեն դարավոր, բարեկամական բնույթ, և Մոսկվան պատրաստակամ է հետայսու էլ ամրապնդել դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերով, այդ թվում ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում: Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է tert.am—ը։


«Այս ֆոնին Երևանից ստացվող հայտարարություններն առ այն, մեջբերում՝ թե իբր «ռուսական ներկայությունը ինչ-որ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար», անհեթեթություն են: Տասնամյակներ շարունակ մեր զինվորականները, սահմանապահները ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ապահովման գործում, հսկում են նրա սահմանները: Սա օբյեկտիվ իրականություն է, որը հնարավոր չէ հերքել: Ընդ որում, ՀՀ գործող ղեկավարությունը նախկինում  հրապարակավ ասել է, որ ռուսական ներկայությունը երկրում համապատասխանում է երկրի ազգային շահերին: Դե իսկ այն արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում», — ընդգծել է Զախարովան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print