Արցախի շրջափակումից անցել է ուղիղ մեկ ամիս։ Այս ընթացքում հայկական երկրորդ հանրապետությունում հումանիտար ճգնաժամը խորացել է։ Ստեղծված իրավիճակը քննարկելու և խնդրի վրա աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռելու համար հունվարի 12-ին անցկացվեց «Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջը։
