Լաչինի միջանցքի ճանապարհը պետք է ապաշրջափակեն բոլոր նորմալ պետությունների ղեկավարներն ու հասարակությունը։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հաղորդում է news.am-ը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը Հայաստանի իրավասությունում չէ, պետնախարարը նշեց. «Սա պետության ղեկավարի կարծիք է, ես կարող եմ համաձայնել կամ չհամաձայնել դրա հետ։ Ես դա ի գիտություն եմ ընդունում»:
Ի պատասխան խնդրանքին՝ մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է խուսափի իրավիճակն ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, պաշտոնյան վկայակոչեց ԼՂՀ Անվտանգության խորհրդի հայտարարությանը. «Հայտարարության մեջ ամեն ինչ ասված է։ Ավելացնելու բան չկա»,- պատասխանեց Վարդանյանը։
Նա վստահություն հայտնեց, որ հայկական ոգու վերածնունդը եւ այն ըմբռնումը, որ «մենք կպայքարենք եւ կհաղթահարենք այդ դժվարությունները, լինելու է Լեռնային Ղարաբաղից»։
«Մենք գնում ենք ոչ թե հնազանդության, այլ այն ճանապարհով, որ այստեղ ապրելու ենք։ Այս կամքը եղել է թե՛ ղեկավարության, թե՛ հասարակության կողմից։ Մենք դա հստակ զգում ենք։ Ճանապարհը շատ դժվար է. Պետք է ամեն ինչ անենք պատերազմից ու մարդկային կորուստներից խուսափելու համար։ Բայց ճանապարհն ընտրված է եւ եթե այս ճանապարհին խոչընդոտներ լինեն, ապա մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- հավելեց Ռուբեն Վարդանյանը։