Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը Պոլսո Հայոց պատրիարքին հրավիրել է Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան եւ շնորհավորել հայերի Սուրբ Ծնունդը։

Ստամբուլի հայկական «Ակոս»–ի փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքարան են այցելել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամները՝ փոխնախագահի գլխավորությամբ։ Այցի ընթացքում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մուրադ Աքսուն պատրիարք Մաշալյանին հրավիրել է մարտի 25-ին Հայաստանում կայանալիք խաղին և նվիրել Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկ։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա էր նաև Ստամբուլի «Լույս» հեռուստաընկերության ղեկավար Արամ Քուրանը։

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ի ընտրական փուլի D խմբում Թուրքիան կմրցի Հայաստանի հետ: Երկու երկրների միջև առաջին հանդիպումը կանցկացվի մարտի 25-ին Հայաստանում։ Պատասխան խաղը կկայանա սեպտեմբերի 8-ին Թուրքիայում։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print