Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման դեպքում լավագույն տարբերակը ուղիղն է՝ առանց միջնորդների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
Ի պատասխան հարցին՝ արդյոք Մոսկվան պատրա՞ստ է հնարավոր բանակցություններ վարել Կիևի ներկայիս իշխանության հետ, եթե, իհարկե, երբևէ վերսկսվեն շփումները երկրների միջև, Պոլիշչուկն ասել է, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, ուղիղ կլինեն։ Նա դա բացատրել է նրանով, որ երբ միջնորդները մասնակցում են բանակցություններին, նրանք ելնում են իրենց շահերից և ազդում բանակցային գործընթացի վրա։
«Սա (ուղիղ բանակցությունները) կլինի լավագույն տարբերակը, քանի որ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, արևմտյան միջնորդները հաճախ հետապնդում են իրենց նպատակները և փորձում են ազդել բանակցությունների ընթացքի վրա՝ գործելով ոչ թե հակամարտությունը լուծելու, այլ իրենց սեփական քաղաքական և տնտեսական շահերից ելնելով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրենը։
Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր բանակցությունները կլինեն ուղիղ՝ առանց միջնորդի․ ՌԴ ԱԳՆ
Home - ՄԻՋԱԶԳԱՅԻՆ - Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր բանակցությունները կլինեն ուղիղ՝ առանց միջնորդի․ ՌԴ ԱԳՆ