Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի (The Best) հավակնորդների ցուցակը։
- Խուլիան Ալվարես (Արգենտինա, «Մանչեսթեր Սիթի»)
- Ջուդ Բելինգեմ (Անգլիա, «Բորուսիա Դորտմունդ»)
- Քարիմ Բենզեմա (Ֆրանսիա, «Ռեալ Մադրիդ»)
- Կեւին Դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»)
- Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»)
- Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ)
- Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան, «Բարսելոնա»)
- Սադիո Մանե (Սենեգալ, «Բավարիա»)
- Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ)
- Լիոնել Մեսի (Արգենտինա, ՊՍԺ)
- Լուկա Մոդրիչ (Խորվաթիա, «Ռեալ Մադրիդ»)
- Նեյմար (Բրազիլիա, ՊՍԺ)
- Մոհամեդ Սալահ (Եգիպտոս, «Լիվերպուլ»)
- Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա, «Ռեալ Մադրիդ»)
Նշենք, որ քվեարկությանը կմասնակցեն ազգային թիմերի ավագներն ու գլխավոր մարզիչները, հավատարմագրված լրագրողներ, ՖԻՖԱ-ի կայքում գրանցված երկրպագուներ։
Քվեարկությունը կտեւի մինչեւ փետրվարի 3-ը։