Վենետիկի իշխանությունները մինչև ամառ հետաձգել են զբոսաշրջիկների համար քաղաք մեկօրյա այցի վճարի սահմանումը, հայտնում է tert.am-ը՝ հղում անելով Ռիա Նովոստիին։
Խոսքը մեկ անձի համար 3-ից մինչև 10 եվրո գումարի մասին է։
«Քաղաքային խորհուրդը որոշել է հետաձգել ամսաթիվը առնվազն մինչև ամառ: Վենետիկ առանց գիշերակացի այցելելը պետք է վճարովի դառնար հունվարի 16-ից»,- Ռիա Նովոստիին ասել է քաղաքային իշխանության ներկայացուցիչը։
Նրա խոսքով, նոր կարգը նախապատրաստելու և վերջին թերությունները վերացնելու համար կպահանջվի մոտ վեց ամիս։