Այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի 2-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին Syunik.tv-ին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 15-ին, ժամը 13:06-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի 2-րդ շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք»,-նշվում է հաղորդագրությունում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13։43-ին, մարվել՝ 14։00-ին։ Այրվել են բնակարանի փակ պատշգամբը և կից սենյակը (մոտ 12 քմ)՝ գույքով․ տուժածներ չկան։