Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս շաբաթ լսումներ կկայանան Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կանադայի համայնքների պալատի անդամ Գարնեթ Ջենուիսը:
«Կանադայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահպանողական անդամներն աշխատում են այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ շտապ լսումներ հրավիրելու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ: Ադրբեջանը պետք է դադարեցնի շրջափակումը», — գրել է պատգամավորն Twitter-ի իր էջում:
Հավելենք, որ Գարնեթ Ջենուիսն իր գրառմանը կցել է մեկ այլ պատգամավորի՝ Ստեֆան Բերժերոնի գրառումը, ըստ որի՝ «Քվեբեկի դաշինք» կուսակցության անդամների նախաձեռնությամբ և պահպանողականների ու նոր դեմոկրատների աջակցությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկում տեղի կունենա «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի արգելափակման վերաբերյալ»:
Conservatives on Canada’s Foreign Affairs Committee are working with other opposition parties to convene urgent hearings on the #artsakh / #nagorno-karabakh #LachinCorridor blockade. Our committee must meet this week. #Azerbaijan must end the blockade. #cdnpoli #Armenia #Lachin https://t.co/Id9UqwsCLy
— Garnett Genuis (@GarnettGenuis) January 15, 2023