CNET-ի որոշ հոդվածներ գրել է ռոբոտը

Հանրահայտ CNET կայքը ֆինանսական թեմաներով որոշ հոդվածներ գրելիս օգտագործել է արհեստական ​​բանականություն (ԱԲ), հայտնում է news.am-ը։

Ըստ Futurism.com-ի՝ 2022 թ․ նոյեմբերից կայքում որոշ հոդվածներ գրվել են այսպես կոչված «ավտոմատացման տեխնոլոգիայի» միջոցո, տեքստն այնուհետև ստուգել ու ուղղել են մարդիկ։

Կայքում ԱԲ օգտագործելու մեկնարկի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել։ Առցանց մարքեթոլոգ Գաել Բրետոնն առաջինն է նկատել ԱԲ-ի գրած հաղորդագրությունը, որին ոչ ոք ուշադրություն չէր դարձրել, և գրել է այդ մասին Twitter-ում։

Ինչպես պարզվում է, ԱԲ-ի գրած հոդվածները կայքում հրապարակվում են CNET Money Staff անունով հեղինակի կողմից և ներառում են բազմաթիվ թեմաներ, ինչպիսիք են «Ի՞նչ է Zelle-ն և ինչպես է այն աշխատում», «Ի՞նչ է բարդ տոկոսը» եւ այլն։ Եթե ​​կայքում սեղմեք հեղինակի անվան վրա, կիմանաք, որ հոդվածը ստեղծվել է ԱԲ-ի կողմից, այնուհետև այն խմբագրել են մարդիկ։

Կայքում նաև նշվում է, որ CNET Money Staff-ը կայքին միացել է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին և մինչ օրս գրել է 78 հոդված, որոնք բոլորն էլ կատարելապես օպտիմիզացված են որոնողական  համակարգերի համար: Միևնույն ժամանակ, CNET-ը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը, հետևաբար հայտնի չէ, թե ԱԲ որ ծրագիրն է օգտագործվում և քանի մարդ խմբագիր է աշխատել դրա տրամադրած նյութերի վրա։

Նշենք, որ CNET-ն առաջին պարբերականը չէ, որն օգտագործում է ԱԲ: Օրինակ՝ Associated Press լրատվական գործակալությունը որոշ առաջադրանքների համար ԱԲ օգտագործում է դեռ 2015-ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print