ՏԿԵ-ն պարզաբանում է՝ որ ենթակառուցվածքներն են Բերձորից տեղափոխվել

ԼՂ էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումն իրականացվում է գործող ենթակառուցվածքներով (Տեղ-Բերձոր): Միաժամանակ ավարտին են մոտենում Բերձորը շրջանցող Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման շուրջ 12 կմ երկարությամբ նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Ի պատասխան Yerkir.am-ի հարցման՝ թե  ներկայումս Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի հոսքագիծը, ինտերնետ կապի, հեռախոսակապի մալուխներն անցնում են ընթացիկ տարում գործարկված Գորիս-Ստեփանակերտ նոր ճանապարհո՞վ, թե՞ դեռևս գործում են Բերձորով անցնող նախկին ենթակառուցվածքները, հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը։

Թե երբ կավարտվեն դր նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները, և երբ Արցախը կունենա էլեկտրաէներգիայի մատակարարման ապահով հոսքագիծ՝ նախարարությունը չի մանրամասնել:

Նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հեռահաղորդակցության ենթակառուցվածքները (ինտերնետ և հեռախոսակապ) 2022 թ. սեպտեմբեր ամսից տեղափոխվել են և չեն անցնում Բերձորի տարածքով: Այսինքն՝ հաստատվում է, որ օրերս Արցախին ինտերնետ մատակարարող մալուխը վնասել կամ կտրել էին ոչ թե Բերձորում, այլ Շուշիին հարող ճանապարհահատվածում, իսկ վնասողները, բնականաբար, եղել են բնապահմանների դերում հանդես եկող ադրբեջանական հատուկ մարմինների ներկայացուցիչները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print