Զինվորի տան ևս 4 երիտասարդի բիզնես դրամաշնորհի առաջին մասն արդեն փոխանցված է։ Այս մասին տեղեկացնում է վերականգնողական կենտրոնի մամուլի բաժինը։
«Նարեկ Միրաքյանը Սյունիքի մարզում ըմպելիքի և ջրերի արտադրամաս կհիմնի, Հայաստան Մինասյանը՝ Գեղարքունիքի մարզում՝ պոնչիկանոց, Գոռ Սահակյանի բիզնես նախագիծը Շիրակում կահույքի արտադրամասի ստեղծումն է, Թեմուր Մաղսուդյանը մասնակի կնորոգի Ավան Առինջում գտնվող էկո հյուրատունը»,– նշվում է հաղորդագրությունում։
Պատերազմի հետևանքով վիրավորում ստացած 38 երիտասարդ արդեն իր բիզնեսն ունի: Նրանցից 10-ը բիզնես են հիմնել 2022թ.-ին:
Զինվորի տունն այս ծրագիրն իրականացնում է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Վերջին 4 բիզնես ծրագրի իրականացմանը միացել է նաև Դալմա Գարդեն մոլը՝ սոցիալական աջակցության իր ծրագրերի շրջանակում: