Գորիսի հրապարակում հունվարի 14-ին ծածանվեց 783 մետր երկարությամբ հայոց եռագույնը։ Նախաձեռնությունը մեկնարկել էր մայրաքաղաքից ավտոերթով, որին հաջորդել էր Լեռնահայաստանի մայրաքաղաքի հրապարակում քայլերթից հետո ամենաերկար դրոշի տեղավորումը։ «Հայկյան ուխտերի» կազմակերպած միջոցառումը նվիրված էր «Ցեղակրոն ուխտերի» հիմնադրման 90-ամյակին։
