Լաչինի միջանցքի հարցը շուտով կկարգավորվի․ Լավրով

Առաջիկայում Լաչինի միջանցքի շուրջ հարցը կկարգավորվի։ Այս մասին ամենամյա ամփոփիչ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Sputnik Արմենիան։

«Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ, կարծում եմ, որ մոտ ապագայում այդ հարցը կլուծվի»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ երեկ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների համար։

Լավրովը նշել է, որ հայտարարության մեջ առանձին-առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով չպետք է ռազմական բեռներ ուղարկվեն։

«Ադրբեջանցիները տվյալներ են ներկայացրել, հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են, որ հայկական կողմը ականներ է հասցրել այս միջանցքով, հետո այդ ականները օգտագործվել են՝ ականապատելու ադրբեջանական դիրքերին հարող տարածքները՝ խախտելով եռակողմ պայմանավորվածությունները,»- ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն առաջարկել է մի պարզ բան՝ եռակողմ համաձայնագրով լիազորված երթևեկությունը վերահսկելու համար, և նա ունի բոլոր հնարավորությունները ստուգելու յուրաքանչյուր մեքենա՝ արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքների բացակայության համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print