Արցախի ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես կդադարեցվեն։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջից։
«Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը»,-նշվում է հաղորդագրությունում։
Նախարարությունից հայտնում են, որ ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: