Ո՞վ է նման որոշում կայացրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում գտնվող արցախցի 19 երեխա վերադարձել է Արցախ: Այս տեղեկությունը բավականին մեծ ոգևորություն էր առաջացրել թե՛ Արցախում, թե՛ Երևանում: Սակայն շուտով պարզվեց, որ այդ երեխաների տեղափոխումը, մեղմ ասած, առանց միջադեպերի չի անցել: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրեց, որ Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային է մոտեցել քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցի՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարանցում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։ Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այս լուրը բավականին մեծ զայրույթ առաջացրեց հանրության շրջանում, մարդիկ փորձում էին հասկանալ՝ ո՞վ է թույլ տվել այդ երեխաներին տեղափոխել միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, առանց համապատասխան մարմինների ներկայության, առավել ևս ոչ թե ցերեկը, այլ մութ ժամանակահատվածում:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print