2023 թ․ սմարթֆոններում և համակարգիչներում կհայտնվեն վեց նոր էմոջիներ, այդ թվում՝ փյունիկ, լայմ և սունկ։ Այս մասին հայտնում է news.am—ը՝ վկայակոչելով Unicode Emoji ենթահանձնաժողովի նախագահ Ջենիֆեր Դենիելին։
Emojipedia պարբերականի փոխանցմամբ՝ Unicode կոնսորցիումը դիտարկում է 578 նոր էմոջիներ, որոնք կարող են ներառվել Emoji 15.1 հավաքածուում։ Դրանց մեծ մասը գոյություն ունեցողներից աննշան են տարբերվում :
Բացի վերը նշված փյունիկից, լայմից և սնկից՝ նոր վեց էմոջիները կներառեն․ կոտրված շղթա, համաձայնության և ժխտման գլխով անող «սմայլիկներ»։

Նոր էմոջիների մոդերացիայի վերջնական փուլը սպասվում է սեպտեմբերին, իսկ սոցցանցերում և սմարթֆոնների ու համակարգիչների բոլոր մեսենջերներում դրանք կհայտնվեն տարեվերջին՝ Unicode 15.1-ի թողարկմանը զուգահեռ։