Վիրավորում ստացած զինվորին վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում

Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքը հաջողվել է փրկել, հայտնում է news.am—ը։

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը հայտնել է, որ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է Երեւան.

«Եվ՛ կյանքը, եւ՛ ոտքը հաջողվեց փրկել։ Հոսպիտալի բժիշկները ժամանակին հասան, իրենք վիրահատեցին, իրենք էլ տարան Մուրացանի զինվորական հոսպիտալ»։

Սարդարյանն ասաց, որ վնասվել էին զինծառայողի ոտքի աճուկային շրջանի անոթները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print