Իրանն ու Եվրասիական տնտեսական միությունն այսօր ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել, արարողությունը կայացել է Թեհրանում` Միջազգային ցուցահանդեսային կենտրոնի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։
Փաստաթուղթը ստորագրվել է ԻԻՀ հանքերի արդյունաբերության և առևտրի փոխնախարար, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փայմանփաքի ներկայությամբ։
2022 թվականին Իրանի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի բանակցությունների մի քանի փուլ է անցկացվել, քննարկվել են տուրքերի չեղարկման փոխադարձ պարտավորությունների ձևավորմանն ու ազատ առևտրի գոտու սահմանմանն առնչվող հարցեր։