Շիրակի և Լոռու մարզերից հետո հերթը հասավ Սյունիքին ու Վայոց ձորին: Այստեղ սկսվել են «Պարեկային ոստիկանություն» ծառայության ներդրման աշխատանքները : Կապանում դիմումներ ընդունելուց հետո փորձառու պարեկները Գորիսում ու Եղեգնաձորում հանրային իրազեկում կազմակերպեցին: Նրանց հետ հանդիպել է մեր նկարահանող խումբը:
