Փորձագիտական համայնքը մտահոգ է. նոր օրենքը՝ խնդրահարույց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Օտարերկրացիները Հայաստանում կկարողանան առանց լիցենզիա ստանալու բիզնես գործունեությամբ զբաղվել։ Օտարերկրյա ընկերությունները պարզեցված ընթացակարգով կկարողանան զբաղվել միայն բիզնեսի որոշ տեսակներով:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս կարգի գործողությունը տարածվելու է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց վրա:

Նշենք, որ այս մասին որոշման նախագծի հեղինակն Էկոնոմիկայի նախարարությունն է: Բայց, մյուս կողմից, փորձագիտական համայնքն է սկսել մտահոգվել՝ այս թեմայի հետ կապված: Շատերը կարծում են, որ այս նախագծի՝ կյանքի կոչվելուց հետո Իրանում բնակվող հազարավոր ադրբեջանցիներ կարող են գալ ՀՀ ու այստեղ զբաղվել ուղեւորափոխադրմամբ, շինարարությամբ կամ մեկ այլ բիզնեսով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print