Զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը: Արամ Թորոսյանը նշեց՝ զինվորներն այդտեղ էին տեղակայվել մինչև ժամանակակից չափորոշիչներին համապատասխան մշտական տեղակայման վայրի կառուցման ավարտը:

«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ, որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է, այս պահին ընթանում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի անցկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն:
Պաշտպանության նախարարության ձեռք բերած իտալական մոդուլային զորանոցները նախատեսված են լինելու նաև մյուս ստորաբաժանումների համար»,-ասել է Թորոսյանը:
ՀՀ ՊՆ-ից փոխանցել են նաև լուսանկարներ, թե ինչպիսի տեսք են ունենալու նոր կացարանները: Աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված 2023-ի տարեվերջը: