Քաջարանյան մշակույթը՝ կոմբինատի տեսադաշտում․ «Սյունյաց երկիր» 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրման օրվանից հանդես է եկել որպես քաղաքաստեղծ ձեռնարկություն, անգնահատելի ավանդ ունեցել Քաջարանի ենթակառուցվածքների կայացման և զարգացման գործում, ինչպես նաև մշակույթի ոլորտում:

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Քաջարան համայնքի ղեկավարության համագործակցության շնորհիվ լուրջ տեղաշարժեր և առաջընթաց գրանցվեցին քաղաքի մշակութային կյանքում, մանավանդ մշակույթի պալատի գործունեության ոլորտում:

Մանավանդ 2018 թվականը բեկումնային էր Քաջարանի մշակույթի պալատի կյանքում: Կոմբինատի աջակցությամբ հիմնանորոգվեց, ակնահաճո հարդարանք ստացավ լեռնագործների պալատը (նախկինում այդպես էր կոչվում), համալրվեց ժամանակակից գույքով: Ընդ որում՝ պահպանվեց կառույցի արտաքին տեսքը, առանց խաթարելու նախաստեղծ ճարտարապետական լուծումները:

Այդ ժամանակվանից մշակույթի պալատում գործում է կինոթատրոն, 240 նստատեղով: Նորոգ կինոթատրոնը զինված է նորագույն տեխնիկայով, որն ապահովված է բարձրորակ կինոցուցադրություն ապահովող 4 K, Atmos՝ 3 D ձևաչափերով: Ձայնային բարձրորակ էֆեկտներն ապահովվում են Dolbi Digital բազմալիքային թվային համակարգով:

Մշակույթի պալատում գործում է էլեկտրոնային գրադարան, շախմատի ակումբ, իսկ 2022 թ. օգոստոսի 21-ին Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բացվեց կենտրոնի մասնաճյուղը, որը միտված է Քաջարանում ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պրոպագանդմանը և տարածմանը:

Մշակույթի պալատում գործում է պարի երկու համույթ՝ «Նռանե» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Մելանյա Մարտիրոսյան) և «Զանգեզուր» (գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Նարինե Մովսիսյան):

Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ վերջերս վերանորոգվել է Քաջարանի արվեստի դպրոցը (տնօրեն՝ Արմինե Թումանյան):

Վերջերս Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված «Սլավյանսկի վենեց» միջազգային փառատոնում դպրոցի թատերարվեստի բաժնի սաները (դասատու՝ Արթուր Գաբրիելյան) հաղթող ճանաչվեցին և արժանացան առաջին մրցանակի: Միջազգային փառատոնին մասնակցությունն այս անգամ ևս հնարավոր դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ և աջակցությամբ:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print