Ադրբեջանը մասամբ բացել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը

Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Տեղեկությունը փոխանցում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունը և բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար»,- նշվում է հաղորդագրությունում։

Տեղեկատվական շտաբից բնակչությանը հորդորում են լինել ուշադիր և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print