5 քաղաքացի Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել են իրենց ընտանիքներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում կամ Հայաստանում մնացած 5 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Լեռնային Ղարաբաղից 4 քաղաքացի վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Մեկ քաղաքացի էլ Հայաստանից ԼՂ է տեղափոխվել և նույնպես վերամիավորվել է իր ընտանիքի հետ։ Այդ գործողությունները հնարավոր է եղել իրականացնել ԿԽՄԿ միջնորդությամբ»,– ասաց Ամատունին։

Նա ընդգծեց, որ անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից իրենք չեն կարող տեղեկություն տալ այդ անձանց մասին։

Ամատունին ընդգծեց, որ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի կողմից Հայաստանից–Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ քաղաքացիների տեղափոխում առաջին անգամ է իրականացվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print