Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանում է Երևան։ Կլաարն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Վերադառնում եմ Երևան՝ մեկօրյա հանդիպումների նպատակով: Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել: Անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջ շարժվելու ուղիներ գտնելու համար: ԵՄ-ի նպատակը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորումը»,- գրել է Կլաարը:
Back in Yerevan for a day of meetings. The situation around the Lachin corridor is serious and solutions have to urgently be found. I look forward to discussions to explore ways forward. The 🇪🇺 goal remains a comprehensive 🇦🇲-🇦🇿 settlement.
— Toivo Klaar (@ToivoKlaar) January 22, 2023