Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է ներկայացրել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին, ով Ավստրալիայի բաց առաջնությունում հանդիպումներից հետո հրապարակավ աջակցություն էր հայտնել Բաքվի կողմից ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին, հայտնում է tert.am-ը՝ հղում անելով rsport.ria.ru-ին։
«Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է այս միջադեպը և նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար խնդրում է պատժել թենիսիստին (Խաչանովին) և ավելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար»,- ասվում է հայտարարությունում։
Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Օկտայ Ասադովը դիմել է նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևին՝ Խաչանովի նկատմամբ «կոշտ միջոցների» կիրառելու խնդրանքով։ Ըստ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի՝ Տարպիշչևն ասել է, որ «լրջորեն մտահոգված է այս միջադեպով», և մոտ ապագայում «որոշակի միջոցներ» կձեռնարկվեն։
Հիշոցնենք՝ հայկական արմատներ ունեցող Խաչանովը չորրորդ տուրում ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային (6:0, 6:0, 7:6 (7:4)) հաղթելուց հետո հեռուստատեսային տեսախցիկի էկրանին գրություն էր թողել.«Շարունակիր հավատալ մինչև վերջ, Արցա՛խ, ամո՛ւր մնա»:
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտել է տեղի ունեցածը և Խաչանովի գործողությունները համարել «անընդունելի սադրանք՝ ուղղված Ադրբեջանի դեմ»։
Russian-Armenian tennis star, Karen Khachanov has made it to the #AustralianOpen Quarter Finals and once again wrote a message of solidarity on the @Channel9 camera standing in solidarity with #Artsakh.
— Armenian National Committee of Australia (ANC-AU) (@ANCaustralia) January 22, 2023
Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong
🇦🇲🇦🇺✊ pic.twitter.com/vQFNyHGIII