Շուրջ 2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր սպասում են Կառավարության հաստատմանը

ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված շուրջ 2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնք գտնվում են հաստատման տարբեր փուլերում։ Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Դրանք դանդաղ գնում ենք առաջ, և մենք հիմա կառավարության ներսում փորձում ենք ինստիտուցիոնալ բանաձևերով, մեխանիզմներով այնպես անել, որ այդ ծրագրերը որքան հնարավոր է արագ անցնեն կառավարության որոշման մեխանիզմի միջով»,– ասաց Քերոբյանը։

Աղբյուրի փոխանցմամբ, վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն, 2022թ–ի հունվար–սեպտեմբերին օտարարկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում կազմել են 112 մլրդ 811 մլն դրամ, ինչը 2021թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ 23 մլրդ 883 մլն դրամով ավել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print