ՀՀ Վայոց ձորի մարզի «Չիվայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը,
4. տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2023 թ. հունվարի 20-ից մինչև փետրվարի 9-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Չիվայի միջնակարգ դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2023 թ. փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Չիվայի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ Արենի համայնք, Չիվա բնակավայր, փողոց 2, նրբանցք 4 (մշակույթի տուն): Տեղեկությունների համար զանգահարել 093-78-54-86, 094-46-10-05 հեռախոսահամարներով, էլ. հասցե՝ chiva@schools.am, hracin.gevorgyan1980@gmail.com: